Վերին Լարսը բաց է թեթև մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվեցին թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համա»,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի առավոտից Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։