«Կովկասյան տարածաշրջանն անցնում է զգայուն շրջան՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը ինքնազսպման և խոհեմության միջոցով»,- նշել է Ալի Շամխանին։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները չեն ծառայի որևէ երկրի շահերին։ Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական փոփոխություններին։
Շամխանին այս մասին ասել է Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է`տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիների ձեռքում», – ասել է նա:
«Կովկասյան տարածաշրջանն անցնում է զգայուն շրջան՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը ինքնազսպման և խոհեմության միջոցով»,- նշել է Ալի Շամխանին։
–