Հայաստանը եւ Թուրքիան աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ

Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնային փոխադրումներ, մեկնարկել է փոխադարձ ավիահաղորդակցությունը, մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։

Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացում մոտ հեռանկարում չկա օրակարգում, բայց երկու երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այդ մասին ապրիլի 10-ին, A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ 

«Մոտ ապագայում կարող է տեղի չունենալ, որովհետև սկզբում մենք պետք է այլ քայլեր անենք։ Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնային փոխադրումներ, մեկնարկել է փոխադարձ ավիահաղորդակցությունը, մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։ Բայց որպեսզի բացվեն ցամաքային անցակետերը, քաղաքական նախապայմանների հետ միասին պետք է պատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Կամրջի շինարարության մասով մենք ունենք պայմանավորվածություններ»,- հայտնել է Չավուշօղլուն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print