Արցախի իշխանություններն ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել

Հայկական կողմն առաջարկել է հանդիպել ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։

Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print