Գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը․ տեսանյութ

Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը, հայտնում է «Առավոտը»։

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

«Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունենք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան է երևում, այլևս սպասելու տեղ չունենք»,– ասացին բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։

Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print