Ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՊՆ

Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով` այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել։

Տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մեկին որոնում են։

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ–ում մեկնաբանելով Նախիջևանից Հայաստանի տարածք զինվորների ներթափանցման դեպքը ասաց, որ սահմանը «դուռ չէ, որ բացեն և ներս մտնեն» և ընդգծեց բարդ տեղանքի և հսկայական տարածքի մասին:

Քոչարյանը նաև չի հավատում, որ ադրբեջանցիները Հայաստան են մտել դիվերսիոն գործունեության համար։ Քոչարյանի կարծիքով՝ նրանք պարզապես փախել են զորամասից ու մոլորվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print