Ռուս խաղաղապահների հետ կազմակերպում են շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին ասված է ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։ Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print