Նա նշել է, թե այդպես անում է, որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում է անձեռնմխելիության քողի տակ. «Ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հայտարարել է, թե անձամբ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը։
Նա նշել է, թե այդպես անում է, որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում է անձեռնմխելիության քողի տակ. «Ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։
Մհեր Սահակյանի ելույթի վերջում ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին. «Փառահեղ է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին։
–