Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել․ Նորայր Նորիկյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է կասկածի տակ դնել Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների դեպքի քննության պաշտոնական վարկածը: Փաստաբանի խոսքով.

— Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչեւ հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել:

Շատ կարեւոր փորձաքննության պատասխանի ենք սպասում, այս պահին չկան հուզող մի շարք հարցերի պատասխանները, բայց կան անխոցելի ապացույցներ: Մի բան միայն կարող եմ ասել այս պահին. ով ուզում է լինի, ինչ ուզում է կրի, գլխով պատասխան է տալու 15 տղաների մահվան համար: Այլ տարբերակ չի կարող լինել, գնալու ենք մինչեւ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print