Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
Դեսպանությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ