ՌԴ սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կանխել են երեկ Տեղում հնարավոր էսկալացիան․ Զախարովա․ տեսանյութ

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈւ ագրեսիային և հայ-ադրբեջանական ընդհարումներին։

Զախարովան, մասնավորապես հայտարարել է․ «Ռուսաստանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կապվել են հայկական և ադրբեջանական կողմերի հետ և քայլեր ձեռնարկել ապաէսկալացիայի համար։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը պետք է զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն կատարեն եռակողմ համաձայնությունների համալիր որոշումները»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print