Փոխնախարարը նշեց, որ զինվորական համազգեստի`ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։
Այսուհետև վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նրա խոսքով՝ ասվածը վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին։
«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացը սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»,- ասաց փոխնախարարը։
Վերջինս նշեց, որ զինվորական համազգեստի`ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։