Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ամսաթվի մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես կհամաձայնեցվի և երբ կկարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել Է Զախարովան։