ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Բաքվին նախքան դելիմիտացիան պահպանել 1991թ-ի սահմանը

Հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է կատարեն նախկին՝ ներառյալ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված պարտավորությունները՝ կապված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:

Նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը, իսկ կողմերի Զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն՝ բացառելով միջադեպերը։ Այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ՝ կապված սահմանամերձ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած բախումների հետ։

Կողմերը նաև պետք է կատարեն նախկին՝ ներառյալ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված պարտավորությունները՝ կապված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:

ԵՄ-ն կոչ է անում ավելի ինտենսիվ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ և վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասնակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print