ԵՄ միջնորդական առաքելությունը հայկական կողմից է տեղեկացել ադրբեջանական սադրանքի մասին․ Արարատ Միրզոյան

«Նաեւ նրանք նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են: Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»։

Երեկ Ադրբեջանի կողմից տեղի ունեցած սադրանքի մասին տեղեկացվել է Հայաստանում ԵՄ միջնորդական առաքելությանը, այսօր արդեն Եմ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմն իրենց տեղեկացրել է ընթացող ագրեսիվ գործողությունների, ընթացող փոխհրաձգության վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նաեւ նրանք նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են: Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,-պատասխանալեով Էդուրադ Աղաջանյանի հարցին, ասաց նա:

Հարցին, թե արդյոք գոյություն ունի արագ արձագանքման մեխանիզմ ԵՄ կողմից, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բնականաբար այդպիսի իրավիճակներում մենք անմիջապես տեղեկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում ԵՄ-ին, ԵՄ առանձին երկրներին: Այդ տեղեկացմամբ հայցում ենք նրանց անմիջապես եւ արագ արձագանքը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print