7-10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ, ինժեներական աշխատանքների բերումով, թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը իրար հետ բանակցել են․ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած ռազմական բախմանը

Նման մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որ բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է երեկ Տեղ գյուղի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած ռազմական բախմանը։

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև. «Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ զինված ուժերն, իրենց պարտականությունները կատարելու նպատակով, ժամակավորապես տեղակայվել են այս տեղամասում՝ մինչև խնդրի վերջնական ճշտումը։ Այդ ճշգրտումների ընթացքում վերջին 7-10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ, ինժեներական աշխատանքների բերումով, թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը իրար հետ բանակցել են, ճշտել, և սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, թե սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, խնդիրներ չկան։ Նման մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որ բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print