Ունենք որոշակի դրական տեղաշարժ, անդրադառնալով Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկվա ընթացքում կայունացում ունենք մեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի դեպքում, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պետք է լինի ապաքինումը։ Մնացածի մասով ևս կա դրական տեղաշարժ. կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այցելել է վիրավորներին, հետաքրքրվել առողջական վիճակով, շուտափույթ ապաքինում մաղթել: