Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ․ Օհանյանը՝ փակ հանդիպման մասին

Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ, ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղում, նաեւ պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի։ Նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների հարցին՝ դուք երեկ թերացումներից էիք խոսում, որ իշխանությունները ժամանակին ինժեներական աշխատանքներ չեն կատարել, բարձունքներում չեն տեղավորվել, այդ հարցերի պատասխանը ստացա՞ք, որն է եղել խնդիրը՝ պատասխանեց. «Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ՝ շուրջ 3 ժամ, մի քիչ էլ ավելի: Իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղում, նաեւ պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերում են ընդհանուր ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, հակառակորդի հնարավոր սադրանքներին եւ մեր պատրաստությանը: Ակնհայտ է, որ մի քանի խնդիրներ կան: Առաջինն այն է, որ ՀՀ-ին եւ Արցախի Հանրապետությանը իրար հետ կապող միջանցքի շրջանում է դա տեղի ունեցել եւ քանի որ դիվանագիտական հարցեր են ու խոսքը վերաբերում է բանակցային գործընթացի, ակնհայտ է, որ նա հարցերին չէր տիրապետում: Բացթողումները վերաբերում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է նախօրոք համագործակցություն կազմակերպեին ուժային կառույցների միջեւ»:

Օհանյանի խոսքով՝ ընդդիմությունը քննադատում էր, որ հենց այդպիսի բացթողումների շարան տեղի չունենա. «Երեւում է, որ այդպիսի բացթողումների, թերությունների խնդիրները, իհարկե, Ադրբեջանի սադրանքներով, բայց այնուամենայնիվ, ՀՀ տարածքների կորուստ է եւ մենք պետք է այդ խնդիրներին վերաբերենք չափազանց լուրջ, որպեսզի դիրքերի զբաղեցումը տեղի ունենա ՀՀ շահերից բխելով»:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print