Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:
«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Ամատունին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները: