Ընկերության սոցիալական ներդրումները գերազանցել են 16 մլն․դոլլար։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Կողմերը քննարկեցին ընկերության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև Արարատ համայնքի հետ համագործակցության շրջանակներում սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ընկերությունը 100 մլն դրամի (250 հազար դոլլար) ներդրում է կատարել համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերում՝ ենթակառուցվածքային նախագծերում, կոմունալ ծառայությունների տեխնիկական հագեցման, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընկերության մասնակցությունը պետական սուբվենցիոն ծրագրերին։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը իր ներկայության համայնքներում վարում է սոցիալական և ենթակառուցվածքային աջակցության հետևողական քաղաքականություն։ Սոցիալական ծրագրերն ուղղված են կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև առողջապահության և շրջակա միջավայրի բարելավմանը։
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք կատարում ենք մեր պարտավորությունները ոչ միայն պետական և տեղական բյուջեների նկատմամբ, այլ նաև հանդեսենք գալիս սոցիալական զարգացման նախաձեռնություններով», – ասաց «ԳեոպրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն հայտնեց ընկերությանը համագործակցության համար և կարևորեց մասնավոր ընկերությունների մասնակցությունը ի նպաստ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման:
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան:
Ընկերության սոցիալական ներդրումները գերազանցել են 16 մլն․դոլլար։