Թուրքիայի Անթալիա քաղաքից հայրենիք է վերադարձել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են զուռնա-դհոլով։ Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը:
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:
Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: