Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից

67 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի 20:00-ին:

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:

Ապրիլի 17-ին  67 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Մ20 Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը:

Այս քաշային կարգոււմ մեդալների համար կմրցի 12 ծանրորդ: Ֆավորիտը Գոռ Սահակյանն է: Նրա նախնական հայտը երկամարտում ամենաբարձրն է՝ 320 կգ:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Կանանց 55 կգ քաշային կարգում երկամարտի 196 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ Իզաբելա Յայլյանը:

67 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի 20:00-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print