Բայրամովը, առիթը բաց չթողնելով, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել՝ Հայաստանին մեղադրելով սադրանքների մեջ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը
Բայրամովը, առիթը բաց չթողնելով, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել՝ Հայաստանին մեղադրելով սադրանքների մեջ։ «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,-դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղոդագրության՝ Հոգանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է, որԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ լինի, իսկ առկա խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։