Ղարաբաղի հարցում եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Պեսկով

Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման։

Կրեմլում կարծում են, որ Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին կնպաստի հետագա առաջխաղացմանը», – ասել Է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` եռակողմ պայմանավորվածությունները կարգավորման միակ իրատեսական հիմքն են, ուստի ՌԴ–ում համարում են, որ բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջխաղացումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլորի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print