Պաշտպանության նախարարությունը, սակայն, չի հստակեցրել քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում։
Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիայի հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի նույն այդ հարցին պատասխան չէր տվել նաև ՀՀ ԱԱԾ–ն։