Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնին՝ Էլզաս կատարած այցի ժամանակ դիմավորել են սուլոցներով և քննադատական վանկարկումներով։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ամբոխից ձու նետել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ, որը դիպչել է նրա ճակատին։
Միջադեպը տեղի է ունեցել Էլզասում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Անվտանգության աշխատակիցներն ակնթարթորեն արձագանքել են և նախագահին հեռացրել այդ վայրից։ Ի դեպ, առաջին անգամը չէ, որ նրա վրա ձու են նետում, նման միջադեպ տեղի էր ունեցել նաև տարիներ առաջ, երբ Մակրոնը նախագահի թեկնածու էր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնին՝ Էլզաս կատարած այցի ժամանակ դիմավորել են սուլոցներով և քննադատական վանկարկումներով։