Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն նշում է, որ վճռական է տրամադրված , իբրև թե, Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացին» և հայկական կողմը պետք է հրաժարվի միջամտել այս գործընթացին։

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ նախօրեի հայտարարությանը, որն անդրադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական սպառնալից ու հայատյաց ելույթին։ Ադրբեջանի ԱԳՆ հերթական անգամ կեղծիքով ու անհիմն մեղադրանքներով է պատասխանել հայկական կողմին, հայտնում է factor.am-ը։

«Կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության մեկ այլ խեղաթյուրված հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բաքվին դուր չի եկել այն, որ Հայաստանը մեղադրում է ադրբեջանական կողմին էթնիկ զտումների իրականացման մեջ՝ դա անվանելով «կեղծավորության օրինակ»։ Բաքուն նշում է, որ վճռական է տրամադրված , իբրև թե, «Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացին» և հայկական կողմը պետք է հրաժարվի միջամտել այս գործընթացին»։

Բաքուն պնդում է, որ «Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, ինչը նույնպես օրինակ է, որ շահագրգռված չէ արդյունքի վրա հիմնված բանակցություններով»։ Բաքուն, որը շարունակում է ապօրինաբար պահել տասնյակ հայ ռազմագերիների, նրանց նկատմամբ իրականացրել շինծու դատական գործընթացներ ու դատական վճիռներ (միջազգային կառույցների կողմից փաստագրված են գերությունից վերադարձած հայերի  նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացված խոշտանգումներն ու այլ դեպքերը), Հայաստանին մեղադրում է, իբրև թե, ադրբեջանցի զինծառայողներին գերևարելու մեջ, որոնք ներխուժել են ՀՀ տարածք ու այստեղ հանցագործություններ կատարել։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print