«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեում Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի եւ մինչեւ մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը դատարան ուղարկի:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով էլ նշվում է, թե հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում