Այսօր՝ հերթական նիստի ժամանակ, Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն:
«Նախագծով առաջարկվում է 2021-22-23 թվականների սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար բյուջեից 2 միլիարդ 279 միլիոն դրամ հատկացնել: Սրանով 10 մարզի 8 համայնքում 42 ծրագիր կիրականցվի:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզային բաշխվածությունը. «Արագածոտնի մարզ՝ 1 ծրագրի համար՝ 134 միլիոն, Արարատ՝ 6 ծրագրի համար՝ 500 միլիոն, Արմավիր՝ 3 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ, Գեղարքունիք՝ 2 ծրագրի համար՝ 409 միլիոն դրամ, Լոռի՝ 9 ծրագրի համար՝ 207 միլիոն դրամ, Կոտայք՝ 8 ծրագիր՝ 252 միլիոն, Շիրակ՝ 1 ծրագրի համար՝ 28 միլիոն, Սյունիք՝ 9 ծրագիր 671 և 402 միլիոն դրամ, Վայոց ձոր՝ 2 ծրագիր՝ 6,6 միլիոն և Տավուշ՝ 1 ծրագրի համար՝ 51 միլիոն դրամ»: