Ֆրանսիան ցավում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ է ստեղծել

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը. «Ֆրանսիան ցավում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ է ստեղծել։ Այն հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Այն կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print