Լաչինի միջանցքի մասով Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը. Ժոզեպ Բորել

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում։

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու Եվրամիության կոչին։ Այդ մասին ԵՄ խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է լարվածությունը թուլացնելու մեր կոչին»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում։ Նա հիշեցրել է, որ այդ նպատակով Եվրոպական միությունը Հայաստանի տարածքում տեղակայել է դիտորդական առաքելություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print