Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Դպրոցներում բնականոն դասընթացները վերսկսվել են։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել` ահազանգերը ստացվել են էլեկտրոնային փոստի միջոցով, եւ այս պահին ստուգումներն են իրականացվում։