Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու` Եվրամիության կոչերին։ Այս բովանդակությամբ գրառում է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter–ի իր էջում։
«ԵՄ – ն շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,–գրել է Բորելը։