Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ ավելի վաղ ճանապարհը փակվել էր տեղումների պատճառով։
«Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի` միայն ձնահոսքի թունելներով»,–հայտնեց Հակոբյանը։