Եղցահողն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի հետ ուղիղ կապից

Շուշիի շրջանի Եղցահող գյուղը մեկն է այն գյուղերից, որ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ բնակիչների շրջանում թեև խուճապ չկա, բայց մտահոգություններ կան։

«Գյուղն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի հետ ուղիղ կապից։ Ճիշտ է այս պահի դրությամբ ունենք ուտելիքի, դեղորայքի պաշարներ, բայց չեմ կարող ասել՝ որքան կբավարարի»,- ասաց նա։

Հարցին՝ ինչ է կարծում՝ Ադրբեջանը արդյո՞ք փորձում է այս քայլով ստիպել արցախցիներին՝ համաձայնվել ապրել Ադրբեջանի կազմում, Հակոբյանն ասաց․

«Նման բան չի կարող լինել, արցախցիները երբեք չեն համաձայնի դրա հետ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print