Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ։ Նման հայտարարություն է արել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան` ասուլիսի ընթացքուն անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, և Ֆրանսիան ողջունում է այն»։
Ի հավելումն, Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարարին հրավիրել է Փարիզ։