ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։
«Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։ Ունենք ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- նշեց նա։
ԳՇ պետի խոսքով, մյուս հատվածներում ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։