Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն ԱՄՆ-ում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

Շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print