Հսկա արդյունաբերական ընկերության անխափան աշխատանքն ապահովող մարդի’կ, այսօր Ձեր տոնն է․ ԶՊՄԿ շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գրեթե 5 հազարանոց կոլեկտիվի համար Մայիսի 1-ը տոնացույցի հիմնական տոներից մեկն է: Աշխատանքի օրվա առթիվ ֆեյսբուքյան էջում «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մամուլի ծառայությունը շնորհավորական ուղերձով է հանդես եկել։

«Հարգելի աշխատակիցներ, հսկա արդյունաբերական ընկերության անխափան աշխատանքն ապահովող մարդի’կ, այսօր Ձեր տոնն է, այն ուժեղ կամքի տեր մարդկանց տոնն է, ովքեր անկոտրում են, պատասխանատու և ովքեր իրենց ամենօրյա ջանքերով կարողանում են բարեկեցիկ կյանք ապահովել, կերտել քաղաքի, մարզի, երկրի ապագան:

Քաջարանն աշխատանքային փառքի քաղաք է, այն միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով: Արդյունաբերական այս փոքրիկ քաղաքում կոմբինատը բոլորի ընտանիքներում է, բոլորի տանը:

70- ամյա կոմբինատի անցած ուղին բնականաբար հեշտ չի եղել, եղել են ժամանակի մարտահրավերներ, բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ և դրանք հաղթահարվել են հենց աշխատավորների ջանքերով:

Շնորհավո’ր տոնդ, աշխատավոր ժողովուրդ և թո’ղ` կայուն աշխատանք և աշխատանքային բազում հաջողություններ ունենան բոլորը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print