Հայաստանի Ձյուդոյի պատանիների հավաքականը նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ

Վրաստանի Գորի քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը:

Վրաստանի Գորի քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել է ձյուդոյի պատանիների հավաքականը․ գրում է armsport.am-ը։

50 կգ քաշային կարգում հանդես եկող, Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Հայկ Դարբինյանը / մարզիչ Աշոտ Դարբինյան/, գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

55կգ քաշային կարգում հանդես եկող, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Լյովա Սրապյանը /մարզիչ Նարեկ Սուքիասյան/, գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print