Հայաստանում կանանց աշխատավարձը միջինում 90 հազար դրամով պակաս է տղամարդկանց աշխատավարձից

Կառավարության որոշմամբ դեռ նախորդ տարի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, և 7 000 դրամով բարձրացվել է նվազագույն աշխատավարձը։ Հունվարի 1-ից արդեն նախկին 68 000 դրամի համամեմատ այն կազմում է 75 000 դրամ։

Factor.am-ն ուսումնասիրել է, թե նվազագույն ամսական աշխատավարձն ինչպիսի աճ է գրանցել 2000-ականներից մինչև այսօր, և ինչպիսին է եղել աճի տեմպը։ Այսպիսով, 2000 թվականին նվազագույն աշխատավարձը կազմել է 5000 դրամ։ 10 տարի հետո այն բարձրացել 6 անգամ և 2010-ին կազմել 30 000 դրամ։ Անցած տարվա դրությամբ աշխատավարձը 68 000 դրամ էր, որը 2010 թվականի համեմատ ավելի է 2,2 անգամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print