Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը վաշինգտոնյան բանակցություններին ՀՀ վարչապետի որոշումն է․ Եղոյան

Վաշինգտոնի բանակցություններում Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը անձամբ վարչապետի որոշումն է։ Այս մասին այսօր  հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Ռուբինյանի՝ Վաշինգտոն մեկնելուն։

Եղոյանի խոսքով այդտեղ զարմանալի ոչինչ չկա. «Ռուբինյանը Ազգային ժողովի փոխխոսնակն է ու որևէ վատ բան չկա նրանում, որ նաև Ազգային ժողովն էլ է մասնակցում բանակցություններին։ Ի վերջո սա խորհդարանական հանրապետություն է ու փաստորեն Ռուբեն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում»։ 

Հարցին, թե արդյոք չի նշանակում, որ այս քայլով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակվում են, Եղոյանը արձագանքել է․ «Պարոն Ռուբինյանի ներկայությունը ինքնին դա չի նշանակում։ Ոչ, չի նշանակում»։

Հիշեցնենք, այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է Ռուբինյանը մեկնել ԱՄՆ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print