Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված՝ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: 

Ավելի վաղ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր՝ վաղը չէ, մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնելու են Թուրքիա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print