«Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, խոսել է ԼՂ կարգավորման հիմնախնդրից․ «Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», – նշել է Պեսկովը։
–