Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպան է եղել

Վարանդային զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մամեդով Ռամիլ Իլհամ օղլուն ինքնասպան է եղել։

Այս մասին հայտարարել է հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնական՝ Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։

Փաստի առթիվ Վարանդայի զինվորական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ՔՕ 125 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության դրդելը), նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ձեռնարկվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։

Այս պահին կատարվում է քննություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print