Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը քրեորեն կպատժվեն։ Ազգային ժողովն այսօր օրինագիծն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Նախագծի համաձայն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի, ինչպես նաև սահմանափակող գործողություն կատարողները կպատժվեն 10-15 տարով, իսկ հրապարակային կոչեր հնչեցնելու պարագայում` վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկմամբ։
Եթե բռնություն պարունակող կամ բռնի գործողությունների կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։
Գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։
ՀՀ կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։