Դրանք իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել։ Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
«Դրանք իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել․ միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել։ Մենք շարունակում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարություների կատարման ջատագովը լինել», – հայտարարել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, ապա Զախարովան նշել է, որ նախորդ ճեպազրույցում ևս հայտարարվել էր, որ Մոսկվան պատրաստ է, պատրաստակամություն են հայտնել նաև Երևանն ու Բաքուն:
«Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ», – ասել է Զախարովան: