Քաղավիացիայի կոմիտեն Թուրքիայից օդային տարածքի փակման մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացել

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից  օդային տարածքի փակման մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացել: Այս մասին տեղեկանում ենք քաղավիացիայից։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր թուրքական ТЕМ ալիքի եթերում նշել է, որ Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումից հետո հայկական ինքնաթիռների համար փակել են իրենց օդային տարածքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print