Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկակտնտեսական հիմնավորումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, ինչպես նաև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր։
Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։ Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ Կառավարության կողմից ծրագիրը կհաստատվի։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկակտնտեսական հիմնավորումը։
Ինչ վերաբերում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա թափոնների վնասազերծմանը, ապա համատեղ լուծումներ գտնելու նպատակով «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկումները կշարունկվեն։
–