«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ»,-ասաց վարչապետը:
Ազգային ժողով — Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վաչրապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով տարածաշրջանում և Հայաստանի շուրջ իրադրության ռազմավարության վերաբերյալ, նշեց որ միջազգային ռազմավարական իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության վրա:
«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ»,-ասաց վարչապետը:
«Իսկ արդյոք իրատեսակա՞ն է խաղաղությունը,- ինքն իրեն հարց տվեց Փաշինյանը և պատասխանեց,- այո՛, հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, սակայն հարց է, թե ինչքանով կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի համար»։
Վարչապետ Փաշինյանը նշեց, նաեւ որ Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ չի ունենալու. «Սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալ։ Հակառակ դեպքում՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք»։
—